07.02.2017

Դասընթացավարի աշխատանքի հրավեր

 

                                                                             Իրավունքների Տեղեկատվական Կենտրոն ՀԿ

 ԴԱՍԸՆԹԱՑ ՝  ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻ ՀԱՄԱՐ
ԱՌԱՋԱԴՐԱՆՔԻ ՊԱՅՄԱՆՆԵՐ
Իրավունքների Տեղեկատվական Կենտրոն ՀԿ-ն,   European Endowment For Democracy/EED  աջակցությամբ Սյունիքի մարզում իրականացնում է ,,Իրազեկում երիտասարդներին՝ ընտրական գործընթացների մասին,, ծրագիրը, որի բաղադրիչներից մեկը ինտերակտիվ դասընթացների կազմակերպումն է ծրագրին մասնակցող ընտրված երիտասարդների համար:
                                                                                                                                             
1-ին թեմա    ,, 2017թ ԱԺ ընտրությունների կարգը և ընտրողի իրավունքները ,,
Դասընթացի նպատակը
Սյունիքի մարզի Կապան և Գորիս քաղաքներից ընտրված 30 երիտասարդներին վերապատրաստել, իրազեկել կայանալիք ԱԺ ընտրությունների նոր կարգի, գործընթացների, ընտրողների իրավունքների վերաբերյալ:
Դասընթացի մասնակիցները հետագայում իրենց ստացած գիտելիքները պետք է փոխանցեն իրենց հասակակիցներին՝ կազմակերպելով հանդիպում-քննարկումներ ԲՈՒՀ-ում:  
Ակնկալվող արդյունք /1-ին թեմայից/
·         Դասընթացի ավարտից հետո մասնակիցները պետք է  իրազեկված լինեն նոր ընտրական գործընթացներին և նոր ընտրական օրենսգրքի հիմնական/կամ կարևոր դրույթներին:
·         Մասնակիցները լինեն նախապատրաստված և մոտիվացված՝  հետագայում իրենց ստացած գիտելիքները այլ ուսանողներին փոխանցելու համար :

2-րդ թեմա  ,,Ով ով է քաղաքականության մեջ ,,
Նպատակը՝  
Երիտասարդներին փոխանցել տարրական գիտելիքներ՝ քաղաքական ընդհանուր համակարգի մասին՝ ՀՀ գործող Սահանադրություն, Ազգային Ժողով, Կառավարություն, դատական համակարգ, քաղաքական կուսակցություններ և այլն։



Ակնկալվող արդյունք /2-րդ թեմայից/
·         Դասընթացի ավարտից հետո մասնակիցները պետք է    իրազեկված լինեն պետության կառուցվածքի, քաղաքական ղեկավարման սկզբունքների, հիրերխայական կապի, իշխանության  քաղաքական պատասխանատվության, հաշվետվողականության մասին: 
·         քաղաքացիների մասնակցության և ազատ ընտրությունների միջոցով նոր քաղաքական իշխանությունների ձևավորման անհրաժեշտության և սկզբունքների մասին :
·         Մասնակիցները լինեն  նախապատրաստված և  մոտիվացված՝  հետագայում իրենց ստացած գիտելիքները այլ ուսանողների փոխանցելու համար

3-րդ թեմա  ,,Ով եմ ես քաղաքականության մեջ ,,
Նպատակը -  Երիտասարդներին իրազեկել որպես քաղաքացի՝  իրենց դերի և կարևորության մասին,ինչպես նաև հասարակական ակտիվության և մասնակցության միջոցով քաղաքականության և կառավարման գործընթացներում քաղաքացիների ազդեցության մասին:
Ակնկալվող արդյունք /3-րդ թեմայից/
·         Դասընթացի ավարտից հետո մասնակիցները պետք է  իրազեկված լինեն քաղաքականության մեջ իրենց դերի և նշանակության մասին:
·         Կարևորեն իրենց քվեն ընտրությունների ժամանակ
·         Մասնակիցները լինեն նախապատրաստված և մոտիվացված՝  հետագայում իրենց ստացած գիտելիքները այլ ուսանողների փոխանցելու համար


 Դասընթացի ընթացքում կիրառվող մեթոդներն են
1.      Ինտերակտիվ ներկայացումներ
2.      Խմբային աշխատանք:
3.      Քննարկումներ
4.      Հարց ու պատասխան:



Պահանջվող որակավորում

·          Դասընթացավարը պետք է ունենա ներկայացման հմտություններ
  • Դասընթաց իրականացնող մասնագետը պետք է ունենա տվյալ ոլորտում աշխատանքի փորձ, տեսական և գործնական գիտելիքներ և դասընթաց անցկացնելու հմտություններ:
·         Դասընթացավարը պետք է ունենա ինտերակտիվ և մասնակցային մեթոդներով դասընթացներ վարելու փորձ։
·         Բանավոր, գրավոր, հաղորդակցության և հաշվետու լինելու գերազանց հմտություններ:
·         Խմբային աշխատանքներ վարելու գերազանց հմտություններ
·         Ժամանակի կառավարման կարողություն

Դասընթացավարը պարտավորվում է 
·         Տրամադրել գործնական հմտություններ, որոնք կօժանդակեն մասնակիցներին իրենց հետագա աշխատանքում:
·         Մասնակիցներին ապահովել վերապատրաստման նյութերով:
·         Կազմակերպել մասնակիցների գիտելիքների գնահատումը ծրագրի իրականացումից առաջ և հետո:

ԻՏԵԿ ՀԿ-ն  պարտավորվում է՝

·      Կատարել վճարումներն ըստ պայմանագրի /դասընթացավարի հոնորար,ճանապարհածախս/
·      Կազմակերպել դասընթացի մասնակիցների տեղափոխումը և ապահովել նրանց ներկայությունը դասընթացին:
·      Տրամադրել համապատասխան տարածք դասընթացների համար:
·      Տրամադրել հյուրանոց /գիշերակաց դասընթացավարի համար
·      Ծրագրի իրականացման ընթացքում ցուցաբերել տեխնիկական աջակցություն:



Տեղեկություններ դասընթացի կազմակերպչական հարցերի վերաբերյալ
Դասընթացի մասնակիցների ընդհանուր քանակը ՝30  ընտրված երիտասարդներ Գորիս և Կապան քաղաքներից: 15 երիտասարդներ  Կապանից ժամանելու են  Գորիս :
Դասընթացի մեկնարկը՝   1-ին օր, առավոտյան ժամը 11.00 –ից 19.00 :
2-րդ օր  ժամը 9.00-ից - 15.00 /ընդմիջումները ներառյալ:
Յուրաքանչյուր թեմայով դասընթացի տևողությունը  3-4 ժամ /ներառյալ ընդմիջումները/
Կապանից ժամանած 15 երիտասարդներ և թրեյներները կապահովվեն հյուրանոցով Գորիսում:
Նախատեսված է սուրճի ,ճաշի ընդմիջումներ , հյուրանոցում մնացողների համար՝ նախաճաշ:  Նախատեսվում է դասընթացները իրականացնել 2017թ փետրվարի 14-28 ընկած ժամակահատվածի որևէ հարմար 2 օրերին, կոնկրետ պայմանավորվածությունների առկայությունից հետո: 


Դիմելու ընթացակարգ
Դիմելու համար խնդրում ենք ներկայացնել առաջարկ՝ մանրամասնելով գործողություններն իրականացնելու մեթոդաբանությունը և յուրաքանչյուր առաջադրանքի համար պահանջվող  բյուջեն, ինքնակենսագրություն՝ դրանում ներառելով նմանատիպ դասընթացներ և ֆոկուս խմբային քննարկումներ իրականացնելու փորձառությունը, դրանք մինչև 2017թ փետրվարի 12-ը,ժամը 18.00 ուղարկելով itekngo@gmail.com հասցեով : Մանրամասների և հավելյալ տեղեկությունների համար հնարավոր է գրել նշված հասցեով կամ զանգահարել ՀԿ գրասենյակ 091542006 կամ 0284 2 40 20  հեռախոսահամարներով :




Комментариев нет:

Отправить комментарий